Վրաստանում մարդահամար կանցկացվի 2020 թվականին

2020 թվականին Վրաստանում կանցկացվի մարդահամար, որի կապակցությամբ այսօր  մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է 4-օրյա միջազգային սեմինար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Սեմինարի ընթացքում երկրները կկիսվեն տվյալների հավաքագրման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված տեղեկատվություններով, կքննարկվեն ու կմշակվեն մարդահամարի անցկացման մեխանիզմները:

Սեմինարն անցկացվում է ՄԱԿ-ի վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ: Բնակչության համընդհանուր մարդահամարի իրականացման մեջ ներգրավված են նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ազգային վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչները:

Թողնել պատասխան