Դպրոցների տնօրենների սերտիֆիկացման քննությունների ժամկետը հայտնի կդառնա առաջիկայում

Վրաստանի հանրային դպրոցների տնօրենների սերտիֆիկացման քննությունների ամսաթիվը հայտնի կդառնա շուտով: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր կրթության վարչության ղեկավար Էկա Խուցիշվիլին:

«Մարտի սկզբին նախատեսում էինք սկսել թեստավորումը և սերտիֆիկացման անցկացումը, սակայն երկրում հայտարարված արտակարգ դրության և համաճարակի պատճառով ժամկետները չեղարկվեցին: Ելնելով այն հանգամանքից, որ երկրում համաճարակային իրավիճակը բարելավվել է, կարճ ժամանակ անց կունենանք հստակ ժամկետներ տնօրենների սերտիֆիկացման քննությունների անցկացման վերաբերյալ»,- հայտարարել է Խուցիշվիլին:

Հիշեցնենք, որ տնօրենների սերտիֆիկացման քննություններին գրանցվել էր շուրջ 2 300 դիմորդ: Քննությունները պետք է անցկացվեին մարտի 6-ին և 7-ին: