Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 12

1989 թվականի ապրիլի 9-ի տուժածների փոխհատուցումը հավանաբար կավելանա:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի դատախազ Խաթիա Գոգրիչիանիի խոսքով, Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի բռնի ամուսնության կազմակերպիչը մայրն է եղել, որովհետև հենց մոր աջակցությամբ է աղջիկն ապրել մի տղամարդու հետ, ում հետ համատեղ ապրելու ցանկություն չի ունեցել:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ի ժամը 20:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Երեխան կին չէ» նշանաբանով լուռ հանրահավաք տեղի կունենա։

Վերջին 10 տարում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 25 հազար 154 անձ։

Հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը հավանաբար կդառնա 2 500 լարի:

Հոկտեմբերի 12-ից փոխվել է Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոճանապարհի Ռիկոթիի լեռնանցքում սահմանված երթևեկության հատուկ ռեժիմը:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տրամադրած վիրուսների բաշխման վերջին տվյալների համաձայն, հաստատված վիրուսային դեպքերի 7 տոկոսն է կորոնավիրուս:

Վրաստանում 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ նպաստ է ստանում 635 հազար 769 անձ։ Նրանցից 200 հազար 191 անձի 4 տարով տրամադրվում է սոցիալապես անապահովի փաթեթ՝ հանրային զբաղվածության խթանման պետական ​​ծրագրի շրջանակներում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է, որ վարչապետ Օրբանն իր համար օրինակելի առաջնորդ է և քաղաքական գործչի տիպար:

Վրաստանում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը Վրաստանի եվրոպական նկրտումների կողմնակիցն է։