Փոխվում է Ռիկոթիով երթևեկության հատուկ ռեժիմը

Հոկտեմբերի 12-ից փոխվում է Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոճանապարհի Ռիկոթիի լեռնանցքում սահմանված երթևեկության հատուկ ռեժիմը, հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

Հաղորդագրության համաձայն, հատուկ ռեժիմը չեղյալ է հայտարարված թեթև և մարդատար մեքենաների համար, հետևաբար` նրանք կկարողանան շարժվել Ռիկոթիի լեռնանցքով օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։

Նույն հաղորրդագրության մեջ նշվում է՝ կցորդներով և կիսակցորդներով մեքենաների շարժման հատուկ ռեժիմը մնում է ուժի մեջ, սակայն ավելանում է 4 ժամով։ Ըստ այդմ,  կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռիկոթիով թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 07:00-ն:

Գործակալությունից հայտնում են, որ երթևեկության ինտենսիվությունը Ռիկոթիի լեռնանցքում զգալիորեն նվազել է, նշված ճանապարհի 149 կիլոմետր հատվածում ավարտվել է թեքության կայունացման նախագծային աշխատանքը, և սկսվել են նախապատրաստական ​​շինարարական աշխատանքները։

«Ռիկոթիի լեռնանցքի հատվածում կշարունակվի շուրջօրյա դիտարկումը»,- նշել են դեպարտամենտից:

Ի դեպ, Ռիկոթիի մայրուղու վրա հատուկ ռեժիմ է գործում այս տարվա ապրիլից: