Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է ավելի քան 25 հազար անձ

Վերջին 10 տարում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 25 հազար 154 անձ։ Այս տվյալները հայտնել է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Անա Նացվլիշվիլիի պատգամավորական հարցի։

Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 2 189 անձ։ Վիճակագրությունն ամենաբարձրն է եղել 2013 թվականին, երբ նույն պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 11 հազար 758 անձ:

Ռուսաստանի քաղաքացիության պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու վիճակագրությունն ըստ տարիների՝ հետևյալ պատկերն ունի.

  • 2013 թվական՝ 11 հազար 758 անձ,
  • 2014 թվական՝ 2 874 անձ,
  • 2015 թվական՝ 2 523 անձ,
  • 2016 թվական՝ 1 071 անձ,
  • 2017 թվական՝ 1 206 անձ,
  • 2018 թվական՝ 877 անձ,
  • 2019 թվական՝ 692 անձ,
  • 2020 թվական՝ 252 անձ,
  • 2021 թվական՝ 354 անձ,
  • 2022 թվական՝ 1 358 անձ,
  • 2023 թվական (սեպտեմբերի 28-ի դրությամբ)՝  2 189 անձ: