Հունգարիայի վարչապետն ինձ համար օրինակելի առաջնորդ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է, որ վարչապետ Օրբանն իր համար օրինակելի առաջնորդ է և քաղաքական գործչի տիպար:

Վարչապետը նշել է, որ կարևորում է Հունգարիայի հետ հարաբերություններն ու բարեկամությունը Հունգարիայի հետ։

«Ես անչափ շնորհակալ եմ վարչապետ Օրբանին և նրա կառավարությանն իսկական բարեկամության համար, ինչպես նաև Վրաստանին և վրաց ժողովրդին եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձգտմանն ամուր աջակցության համար»,- ասել է վարչապետը:

Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ Օրբանի այցը` «հատկապես այս կրիտիկական պահին», շատ կարևոր է Վրաստանի և վրաց ժողովրդի համար. «Որպեսզի բոլորը տեսնեն, թե՝ ով է Վրաստանին աջակցող իրական բարեկամը, և ով է ցանկանում տեսնել Վրաստանը Եվրոպայում ու Եվրոպայի հետ»: