OIPA-ն մտահոգված է Վրաստանում անօթևան կենդանիների կառավարման խնդրով

Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունը (OIPA) մտահոգություն է հայտնել Վրաստանում անօթևան կենդանիների կառավարման հարցով։

Կազմակերպությունը պաշտոնական նամակ է գրել Վրաստանի իշխանություններին և դիվանագիտական ​​առաքելություններին՝ պահանջելով ավելի մեծ թափանցիկություն և պարզաբանումներ թափառող կենդանիների կառավարման ներկայիս պրակտիկայի վերաբերյալ։

Ըստ կազմակերպության՝ զեկույցների և փաստաթղթավորված ապացույցների հիման վրա բացահայտվել են մի քանի հիմնական խնդիրներ.

  • Ստերջացման համար տարված կենդանիներին կրկին իրենց բնական միջավայր չվերադարձնելը,
  • Արդեն ստերջացված շների բազմակի որսը,
  • Կենդանիների տեղափոխումը նրանց ոչ հարմար վայրեր,
  • Բազմաթիվ կենդանիների գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացակայությունը։

OIPA-ն դիմել է իրավասու մարմիններին հետևյալ պահանջներով.

  • Ապահովել ստերջացման համար տարված կենդանիների վերադարձն իրենց նախկին վայրեր,
  • Խուսափել արդեն ստերջացված կենդանիների չափազանցված և անհիմն որսից,
  • Կենդանիների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային և թափանցիկ։