ՆԳ նախարարի հինգ տեղակալների լիազորությունները դադարեցվել են

Երեկ «Վրացական երազանք»-ի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարի  տեղակալների լիազորությունները դադարեցվել են. հրամանագիրը ստորագրել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Մինչ օրս նախարարի առաջին տեղակալը Ռոլանդ Մեսխին էր, իսկ տեղակալները՝ Շալվա Թադումաձեն, Ալեքսանդր Դարախվելիձեն, Գիորգի Սախոկիան և Մարիամ Տաբատաձեն:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնի է դարձել, որ Գելա Գելաձեն դարձել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, և նրան այդ պաշտոնում փոխարինել է Սուլխան Թամազաշվիլին:

Կոբախիձեն այսօր ստորագրել է Գելա Գելաձեի ՆԳ նախարարի պաշտոնից ազատման և Թամազաշվիլիի նշանակման հրամանագրերը: