16 000 լարի՝ անհանդիսատես համերգի համար

Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Օրբելիանիի դղյակի բակում փողոցային երաժիշտների համերգ տեղի կունենա: Առցանց ռեժիմով կայանալիք համերգի համար նախագահի աշխատակազմը վճարել է մոտ 16 000 լարի:

Նախագահի խորհրդական Իրինե Շենգելիայի հայտարարությամբ՝ երիտասարդական արվեստի հանրահռչակումն ու աջակցությունը իրենց ռազմավարության մի մասն է, առավելևս պանդեմիայի շրջանում, երբ նրանք աշխատելու հնարավորություն չունեն:

Շենգելիան նշել է, որ նման  միջոցառումներով ընդգծվում է Օրբելիանիների դղյակի թափանցիկությունը, այսպիսով այն վերադարձնում է հին  ավանդույթները:

Համերգը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը 18:00-ին, կմասնակցեն փողոցային երաժիշտներ Դավիթ Էվգենիձեն և բենդը: Համերգը կցուցադրվի նախագահի պաշտոնական  ֆեյսբուքյան էջի միջոցով:

Այլ նյութեր
Close

Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անաչառ միջնորդ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ...