Կողոպուտի դեպքերն ավելացել են 64 տոկոսով

2022 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում արձանագրվել է կողոպուտի 135 դեպք։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս ցուցանիշը 64 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշենք, որ գույքային հանցագործություններից գողության ցուցանիշն աճել է 8,88 տոկոսով, իսկ կողոպուտի վիճակագրությունը նվազել է 21 տոկոսով. մինչև 2022 թվականի հունիսը գրանցվել է գողության 7 419, ավազակային հարձակման՝ 512 դեպք։

Ուրիշի գույքին վնաս պատճառելու հոդվածով հարուցված հետաքննությունների ցուցանիշը նվազել է 24 տոկոսով։ ՆԳՆ տվյալներով՝ այս տարի ընդհանուր առմամբ գրանցել է 531 նման դեպք։