Գիորգի Կվիրիկաշվիլին կմեկնի Իսպանիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունվարի 17-21-ը կմասնակցի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին և Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են,  որ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Իսպանիա կմեկնարկի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության քարտուղար Թայեբ Ռիֆիայի հետ հանդիպումով: Նախատեսված է նաև հանդիպումներ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և Իսպանիայի թագավորության կառավարության ղեկավար Մարիանո Ռախոիայի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը, պատվիրակության հետ միասին կմասնակցի Զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին: Վրաստանի պատվիրակության կազմի մեջ կլինեն երկրի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան:

Գիորգի Կվիրիկաշվիլին Մադրիդից կուղևորվի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային ֆորումին:

Թողնել պատասխան