Կայանման տուգանքը հնգապատկվել է

Թբիլիսիում կայանման կանոնները խախտելու համար տուգանքը 50 լարի է դարձել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Մինչ այս տուգանքը կազմում էր 10 լարի:

Կալաձեի խոսքով, օրենքում համապատասխան փոփոխությունները խորհրդարանն ընդունել է Թբիլիսիի քաղաքապետարանի խնդրանքով: Կալաձեն պնդում է, որ այս որոշումը կապ ունի քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության և գոտիավորված ժամանակային կայանման ներդրման հետ:

Կալաձեն նաև հայտարարել է, որ փոխվում է տուգանքները մուծելու կարգը, եթե մինչ այս փոստով էին ուղարկում տուգանքները, հիմա տուգանքները միայն հրապարակվելու են քաղաքապետարանի կայքէջում, իսկ տուգանված քաղաքացուն հաղորդագրություն է ուղարկվելու: