Վրաստանի մուսուլմանների վարչությունը դադարեցնում է բոլոր մասսայական աղոթքները

Վրաստանի մուսուլմանների վարչությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացրել դադարեցնել բոլոր մասսայական աղոթքները: Այս մասին նշված է վարչության տարածած հայտարարությունում: Կպահպանվեն անհատական աղոթքները մեչեթներում:

Ինչ վերաբերում է վրաց ուղղափառ եկեղեցուն, այսօր` մարտի 20-ին կորոնավիրուսի հետ կապված հավաքվել է սուրբ Սինոդիը գերագույն հոգևոր ժողովը: Եկեղեցին չի դադարեցնում կիրակնօրյա պատարգները, սակայն ապաշխարանքի` մեկ գդալից օգտվելու ավանդույթը ժամանակավորապես դադարեցվում է:

Հիշեցնենք, Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում`

մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, սննդի խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը լրատվամիջոցների հետ որոշում է կայացրել աշխատել առցանց,  քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել են երթուղային տաքսիների երթևեկը, սպորտային սրահների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

Լուսանկարը՝ jam-news լրատվականից