Վրաստանը պատրաստ է ցանկացած տեսակի վակցինա ստանալուն

Վրաստանը «Կովաքս» հարթակի պահանջները կատարել է ու պատրաստ է ցանկացած տեսակի վակցինա ստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Իմնաձեի խոսքով՝ Վրաստանը «Աստրազենեկայի» տիպի վակցինա ստանալուն է պատրաստվում:

«Դեռևս այս վակցինան չկա «Կովաքսի» հարթակում: Ցանկացած տեսակի վակցինա ստանալուն պատրաստ ենք, գլխավորն այն է, թե երբ կստանանք:

«Կովաքս» հարթակի հետ բանակցություններին զուգահեռ շարունակվում են նաև երկկողմ բանակցությունները տարբեր երկրների հետ: Ինչ քանակով կգա, դեռ չգիտենք: Այս ամենը կախված է նրանից, թե ինչ հնարավորություններ կունենա «Կովաքս» հարթակը»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:

Վակցինայի աշխատանքային ծրագրի ուղղությամբ իրականացվող գործողությունները փաստացի հասնում են ավարտին. ծրագրի վերջնական մանրամասների հետ կապված հայտարարություն կանի վարչապետ Գախարիան: