Վաղը զորակցության համազգային աղոթք նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում  զորակցության համազգային աղոթք կկատարվի՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին կբարձրացվի զորակցության աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:
Համազգային արարողությանը կմիանան Վիրահայոց թեմի գործող եկեղեցիները:
Վիրահայոց թեմի մամլո դիվան