Կորոնավիրուսի ապրիլի 7-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 687 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  285 645 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 27 713 թեստավորում, որից 17 490-ը հակամարմինների թեստով, 10 223-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 327 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 547 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 840:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.48 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.98%, վերջին 7 օրվանը՝ 2.42%: