Այսօրվանից Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ այսօրվանից մինչև ապրիլի 24-ը երկրում սպասվում է սառը և խոնավ օդային զանգվածների ներթափանցում, ինչի հետևանքով երկրի տարածքում սպասվում է անձրև, ապրիլի 22-ից բարձրադիր գոտիներում՝ ձյուն:

Ժամանակ առ ժամանակ արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի: Սպասվող ուժեղ տեղումները Վրաստանի գետերում հնարավոր է հանգեցնեն ջրի մակարդակի նշանակալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում՝ ձնահյուսերի և սողանքների: