Վրաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Թուրքիային

Վրաստանի բասկետբոլի հավաքականը երրորդ հանդիպումն է անցկացրել Եվրոպայի առաջնությունում, որի A խմբի հանդիպումներն անցկացվում են Թբիլիսիում։

Վրաստանի հավաքականն իր առաջին հաղթանակն է գրանցել մրցաշարում Թուրքիայի հավաքականի հետ խաղում, հաղթելով 83-88 հաշվով։

Վրաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի հետ։