Ֆերմերների գյուղտեխնիկա ձեռք բերելու ֆինանսավորման պայմանները փոխվում են

Կառավարությունը փոխում է ֆերմերների համար գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման պայմանները։

Կառավարության նոր որոշմամբ՝ մեկ շահառուի համար հացահատիկահավաք կոմբայն ձեռք բերելու համաֆինանսավորման մասնաբաժինը 30 տոկոսից դարձել է 40 տոկոս, իսկ գումարի սահմանաչափը՝ 150 000 լարիից 200 000 լարի։

Գյուղատնտեսական այլ տեխնիկայի դեպքում 150 000 լարին չգերազանցող սարքավորումներ ձեռք բերելու դեպքում կֆինանսավորվի արժեքի 40 տոկոսը, նախկինում այս դեպքում ֆինանսավորման չափը 50 տոկոս էր։

Թեյի հավաքման սարքավորումների դեպքում ֆինանսավորումն անփոփոխ է և կազմում է 50 տոկոսից ոչ ավելի, առավելագույնը՝ 500 լարի:

2023 թվականի պետբյուջեի նախագծով տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի համար նախատեսված է 7 մլն լարի։