Նինոծմինդայում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

Նինոծմինդայի մունիցիպալիտետում այսօր կորոնավիրուսի նոր դեպք է արձանագրվել: Ըստ Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի՝ վարակվածը եղել է Աջարիայում, որն այսօրվա դրությամբ Վրաստանում կարմիր գոտի է համարվում:

«Վարակվածը թեստ է հանձնել Ախալցիխեում, որտեղից էլ դրական պատասխան ստանալուց հետո տեղափոխվել է Թբիլիսի: Այժմ նրա հետ կոնտակտի մեջ եղած 30 անձից  նմուշառում է կատարվել, վերջիններս գտնվում են ինքնամեկուսացման մեջ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Եղոյանը:

Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել: Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, որոնցից 10-ը Ադիգենիում է հաստատվել, 1-ը՝ Նինոծմինդայում: