ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այսօր՝ մարտի 16-ին,  հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը, կարևորելով Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել են դրա ընդլայնման հեռանկարները:

Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, գոհունակությամբ նշել է, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս։

Զրուցակիցները շեշտել են, որ երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաև մարդկային շփումների համար, ինչն իր հերթին նույնպես կնպաստի երկկողմ կապերի խորացմանը։

Խորհրդարանի նախագահը, խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայկական և վրացական գիտական շրջանակների միջև շփումներն ավելի ակտիվանան և այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձևավորվեն։

Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Թողնել պատասխան