Մեքենաների տեղաշարժն այսօր ևս արգելվում է

Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ, թեթև մարդատար մեքենաներով տեղաշարժվելու արգելքն ուժի մեջ է մինչև այսօր՝ ապրիլի 21-ը, այսինքն մինչև ապրիլի 22-ը՝ պարետային ժամի ավարտը (առավոտյան 06:00) արգելվում է մեքենաներով երթևեկել:

Մեքենաներով տեղաշարժվելու սահմանափակման հնարավոր երկարաձգման մասին հարցն այսօր կառավարությունում գործող միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի, ինչից հետո հանրությանը կտրվի հստակ տեղեկություն:

Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում հաշվի առնել արգելքների ժամկետները՝ օրենքի խախտումներից և դրանց համար սահմանված տուգանքներից զերծ մնալու համար: