Պետական մարմիններն անպատասխան են թողնում IDFI-ի հարցումները

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը հրապարակած վերջին զեկույցում արձանագրել է, որ 2023 թվականի հինգ ամիսներին IDFI-ը պետական հիմնարկներին ուղարկված հանրային 1 255 հարցումներից ընդամենը 94 դիմումի (7 տոկոս) պատասխան է ստացել։

Ի պատասխան վերոնշյալի՝ 2023 թվականի հունիսի 2-ին IDFI-ը 89 վարչական բողոք է ներկայացրել (12 նախարարություն/պետ​​նախարարի գրասենյակ և ենթակա 77 կառույց):

ՀԿ-ն նշում է՝ 2022 թվականից սկսած Վրաստանում տեղեկատվության հասանելիության առումով իրավիճակը վատթարանում է։

Կազմակերպությունը հավաստիացնում է, որ 2022 թվականին Վրաստանի պետական հաստատություններ ուղարկված հարցումներից միայն 58 տոկոսի պատասխանն են ստացել, որը ամենացածր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր։

Ըստ IDFI-ի, տեղեկատվության մատչելիությունն ամենաշատը վատթարացել է նախարարությունների և նրանց ենթակա կառույցների շրջանում, որոնք հիմնականում անպատասխան են թողնում IDFI-ի հանրային տեղեկատվություն հայցող դիմումները: