Վրաստանը ավելի քան 54 մլն լարի է ծախսել կարանտինային գոտիների համար

Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության տեղեկատվությամբ՝ 8 ամսում երկրի ամբողջ տարածքով բացված 211 կարանտինային գոտիների համար պետությունը ծախսել է ավելի է 54 մլն լարի: 

Տուրիզմի ազգային վարչության տեղեկատվությամբ՝ 8 ամսվա ընթացքում կարանտինային գոտիներ դարձած հյուրանոցները ծառայություն են մատուցել շուրջ 112 762 մարդու: 2020 թվականի մարտի 10-ից մինչև այսօր ամբողջ երկրի մասշտաբով առկա կարանտինային գոտի դարձած հյուրանոցներում հայտնաբերվել է կորոնավիրուսի 636 հաստատված դեպք:

Կարանտինի ծրագրի շրջանակներում ամբողջ երկրի մասշտաբով աշխատում է զբոսաշրջության ոլորտում ներգրավված 3 580 մարդ:

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge