Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 9

Նոյեմբերի 9-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 60 680 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 470 պացիենտ, ընդհանուր՝ 45 042 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 499:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1033
  • Աջարիա — 411
  • Իմերեթի — 782
  • Քվեմո Քարթլի — 130
  • Շիդա Քարթլի — 74
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 150
  • Կախեթի — 133
  • Գուրիա — 53
  • Մցխեթա Մթիանեթի — 79
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 23
  • Սամցխե-Ջավախեթի — 59: