Վրաստանի քաղաքացին արտերկրում միջինում 288 դոլար է ծախսում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, երրորդ քառամսյակի ընթացքում, արտերկրում Վրաստանի քաղաքացին միջին հաշվով ծախսում է 857,7 լարի (288 դոլար):

Ընդհանուր առմամբ 2019 թվականի երրորդ քառամսյակի ընթացքում իրականացված այցերի ժամանակ ծախսվել է մոտ 599,9 միլիոն լարի:

Հիշյալ ժամանակահատվածում Վրաստանից արտասահման արձանագրվել է 1 միլիոն այց, որոնց մեծ մասը՝ 43,4 տոկոսն իրականացվել է 31-50 տարեկան ուղևորների կողմից: