Տեսանյութ. «Վրացական երազանքը» սադրանքների գնաց. Աննա Դոլիձե

Նոյեմբերի 18-ին թբիլիսյան ցույցերի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 37 քաղաքացու, որոնց գործերն ամբողջությամբ փոխանցվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Ֆիլիշվիլիին:

«Սկզբից էլ պարզ էր, թե ինչ հունով կընթանան ցույցերի ժամանակ ձերբակալվածների դատական գործերը: Միայն այն փաստը, որ մեկ դատավորին տրվել է 37 մարդու գործ, փաստացիորեն նրան դրել է անմարդկային պայմաններում։ Սա դատավորի առաջին թեստն է․ արդյոք նա կբարձրաձայնի, որ հայտնվել է անմարդկային աշխատանքային պայմաններում ու ձերբակալվածներին հնարավորություն չի տրվել իրենց արդարացնել: Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես է աշխատում մեր դատական համակարգը», — «Ալիքի» հետ զրույցում ասում է արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն։

Դոլիձեն ասում է, որ մեկ մարդուն հանձնարարություն տալը, իհարկե, շատ ավելի հեշտ է, քան շատերին հրահանգներ տալով զբաղվելը:

«Սկզբից մինչև վերջ, Ֆիլիշվիլիի բնութագրից էլ երևում է, որ նա կլանի արտոնյալ անդամ է, այլ դեպքում նրան անժամկետ չէին նշանակի: Սրանից բացի, վերջերս նրա պաշտոնը բարձրացրին՝ առանց որևէ մրցույթի»,- նկատում է արդարադատության գերագույն խորհրդի անդամը։

Գնահատելով ընդդիմության հետագա գործողությունները, Դոլիձեն ասում է․ «Պարզ է, որ «Վրացական երազանքը» սադրանքների գնաց՝ հրապարակայնորեն, ոչ մեկ անգամ չկատարելով ժողովրդին տված խոստումը»:

Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգին:

Այս մասին Դոլիձեն ասում է՝ «Բողոքի պատճառը շատ արդար է: Երբ կառավարությունը ստում է, պետք է պատրաստ լինի, որ բնակչությունը կհիասթափվի՝ համապատասխան արձագանք տալով: Այո, քաղաքացիները զայրացած են: Բայց միևնույն ժամանակ, փաստ է, որ ժողովուրդը չի ուզում ՄԱՇ-ին, նրանք ընդամենը 28 տոկոս աջակցություն ունեն: Մարդկանց մեծ մասը սպասում է նոր ուժի, որը կլինի առողջ ու կառուցողական ընդդիմություն, կստանա նաև ժողովրդի այն 30 տոկոսի աջակցությունը, որը դեռևս ոչ մի կուսակցության չի սատարում»։