Ծովի ջրի որակի ցուցանիշը վատացել է

Սև ծովի ափին, Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրվում է լողալ: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության մեջ, որը յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:

Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունն այսօր հրապարակել է հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում բակտերիաների առկայությամբ ամենաաղտոտվածը Բարցխանի բնակավայրի տարածքում է և հասնում է 9 000-ի, մինչդեռ հունիսին, նույն հետազոտությունների համաձայն, այս ցուցանիշը նույն տարածքում 7 000 էր:

Նշենք՝ այս ուսումնասիրությունը սահմանում է ծովային ջրերում հիվանդություն առաջացնող բակտերիաների և վիրուսների քանակի նորման: Աղտոտման ամենաբարձր մակարդակը 10 հազար է: Եթե այդ թիվը գերազանցվի, ապա ծովային ջուրն արդեն վտանգավոր է առողջության համար:

Աջարիայի ափին ծովային ջուրն ամենամաքուրն է Գոնիոյի և Կվարիաթիի ափերին, ինչպես նաև Մախինջաուրի և Մծվանե Կոնցխի հատվածներում, իսկ ամենաաղտոտվածը՝ Բարցխանի և Թամարի բնակավայրերի ափերն են: