Վրաստանում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է տպագրել հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկները։ Երկրի 3 հազար 709 ընտրատեղամասի համար կտպագրվի 3 մլն 259 հազար 900 քվեաթերթիկ:

Տպագրված քվեաթերթիկներից 3 մլն 252 հազար 800 պատկանում է նախագահական ընտրություններին, 7 հազար 100-ը՝ սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններին, որը կանցկացվի Թերջոլայում ու Սամտրեդիայում։ Այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:

Քվեաթերթիկների տպագրման գործընթացը կշարունակվի մի քանի օր, դրան կհետևեն ԿԸՀ-ի անդամները, միջազգային ու տեղական դիտորդները: Հաղորդում է interpressnews-ը։