Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 16-ի տվյալները

Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 315 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 496 156-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 10 894 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 300 062։

Վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր՝ 15 683:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 30.59%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 32.02%, վերջին 7 օրվանը՝ 31.51%: