Վրաստանից Հայաստան ծանրոցների առաքում փոստի միջոցով

Վրաստանի փոստը հաղորդագրություն է ուղարկել քաղաքացիներին, որտեղ նշվում է տեղեկություն այն մասին, որ այսօրվանից՝ դեկտեմբերի 23-ից հնարավոր է ուղարկել ծանրոց դեպի Հայաստան։

Ծանրոցը Երևան կհասնի 3 օրում, իսկ մարզեր 5 օրում։ Գինը պայմանավորված է քաշից, ընդ որում 1 կիլոգրամը կարժենա 8 լարի (մոտ 3 դոլար)։ 

Գործում է նաև անվճար առաքում Հայաստանի փոստից դեպի կոնկրետ նշված հասցեն։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Վրաստանի փոստի պաշտոնական կայքից։

Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր