ԹԱՐՄԱՑՎԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ/ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ:

Հայ աշակերտներն ԱՄՆ-ից հայրենիք վերադարձան Վրաստանով

Posted by Aliq Media on Friday, April 10, 2020

 

Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Posted by Aliq Media on Friday, April 10, 2020

 

Հայ աշակերտները օդանավակայանից բարեհաջող հասան հայ-վրացական սահման տանող Մառնեուլիի շրջան։

ԱՄՆ-ում սովորող հայ աշակերտները Վրաստանով Հայաստան են վերադառնում

Posted by Aliq Media on Friday, April 10, 2020

 

Հայաստան վերադառնալուն պես դպրոցականները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Այս մասին գրառում է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Դոհա-Թբիլիսի չվերթով և ավտոբուսով դեպի Հայաստան: Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար»,-գրում է Նաղդալյանը:

Այս թեմայով՝

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ. Գախարիա