Բաթումիում և Քոբուլեթիում անվճար Covid թեստավորումից 4 օրում 214 ցանկացող է օգտվել

Բաթումիում և Քոբուլեթիում կորոնավիրուսի անվճար PCR թեստավորման չորրորդ օրն է ընթանում: Չորս օրվա ընթացքում անվճար թեստավորում անցել է 214 քաղաքացի, նրանց բոլորի արդյունքները բացասական են:

Նշենք՝ օգոստոսի 21-ին Բաթումիի և Քոբուլեթիի մարդաշատ փողոցներում տեղադրվել են հատուկ վրաններ, որտեղ ցանկացողները կարող են անվճար թեստավորում անցնել: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ծովափնյա քաղաքներում կրկին սկսեց տարածվել կորոնավիրուսը:

Պարտադիր կարգով թեստավորում անցել են Քոբուլեթիի և Բաթումիի գիշերային ակումբների աշխատակիցները․ 157 ախատակցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի արձանագրվել:

Թեստավորումը տեղի է ունենում 17:00-ից 22:00-ն, պատասխանը պատրաստ է լինում հետագա 24 ժամվա ընթացքում: