Հայտնի է, թե ովքեր են ժամանելու Tbilisi Open Air 2018-ին

Tbilisi Open Air երաժշտական փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 22-24-ին, Lisi Wonderland-ում: Եռօրյա փառատոնի ընթացքում ելույթներ կունենան 70-ից ավելի տեղական ու արտասահմանյան կատարողներ:

Փառատոնի հիմնական ելույթ ունեցողներն են. հունիսի 22-ին՝ Կայակատա , հունիսի 23-ին՝ Մոլոկո եւ հունիսի 24-ին՝ Թոմ Օդելը:

Համերգի տոմսերի վաճառքը տեղի կունենա մի քանի փուլով։ Առաջին խմբաքանակը (1500 տոմս) վաճառքում կլինի մարտի 28-ից մինչեւ ապրիլի 16-ը, արժեքը կկազմի 110 լարի (մոտ 45 դոլար): Սակայն TBC Bank-ը 20 տոկոսանոց զեղչ կառաջարկի բանկային քարտ ունեցողների համար:

Իսկ տոմսերի հիմնական վաճառքը կմեկնարկի ապրիլի 17-ից: Տոմսերի գինը կհասնի մինչև 170 լարիի (մոտ 70 դոլար):

Թողնել պատասխան