Անհրաժեշտ է գրավել միջազգային հանրության ուշադրությունը․ Միխեիլ Ջանելիձե

«Անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այն քայլերի վրա, որոնք Ռուսաստանը կատարում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում՝ փաստացի բռնակցման տեսքով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիս ժամանակ։

Ըստ Ջանելիձեի՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Արչիլ Տատունաշվիլիի գործին։

«Խոսել ենք Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության առումով առկա ծանր իրավիճակի մասին։ Մեծ ուշադրություն դարձվեց Արչիլ Տատունաշվիլիի սպանության հարցին, որը Ռուսաստանի օկուպացիայի և փաստացի անեքսիայի արդյունքն է։ Մեղավորները պարտադիր պետք է պատժվեն։ Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց անվտանգության և մարդու իրավունքների պահպանման միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին»,-ասել է Ջանելիձեն՝ հավելելով, որ նպատակ ունեն Ժնևյան ձևաչափն արդյունավետ օգտագործել միջազգային հանրությանը ներգրավելու հարցում։

«Մենք ամեն ինչ անում ենք խնդրի խաղաղ կարգավորման համար, որպեսզի պատերազմով և փշալարերով բաժանված հասարակությունների միջև խաղաղություն տիրի»,- հավելել է Ջանելիձեն։

Թողնել պատասխան