Վրաստանում սգո օր է

Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի պատիվ Շատիլիի ճանապարհային ողբերգության զոհերի հիշատակի:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, կիջեցվեն Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական ​​դրոշները:

Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Կա 17զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Դեպքի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին արագ ապաքինում մաղթել:

Տեղի ունեցածին անդրադարձել են մի շարք պետությունների ղեկավարներ ևս, այդ թվում՝ ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: