Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 19-րդ դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից թվով 19-րդ մահը: Այս մասին տեղեկությունը տարածվել էր Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov.ge կայքում՛ այնուհետև մարամասների մասին խոսեց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Հիվանդը ճարպակալում ուներ, բուժվում էր տանը, սրա հետ մեկտեղ ուներ նաև կորոնավիրուս: Նրա մասին հոգ էր տանում քույրը, որը նույնպես վարակված է կորոնավիրուսով: Ես ուղիղ կապի մեջ էի հիվանդի քրոջ հետ: Երկուսի դեպքում էլ հիվանդությունը գրեթե առանց ախտանշանների էր ընթանում: Միայն մեկի դեպքում հիվանդությունը զարգացավ՝ կապված ճարպակալման հետ: Այս պահին բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել 19-րդ մահացածի հետ, կարանտինային գոտում են»,- ասել է Մարինա Էզուգբայան:

Հիշեցնենք, այսօրվա՝ օգոստոսի 25-ի տվյալներով, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք: