43 տոկոսը կողմ է Սաակաշվիլիին այլ երկիր տեղափոխելուն․ IRI

«Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI)» վերջին հետազոտության համաձայն՝ Վրաստանում հարցվածների 43 տոկոսը կողմ է Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով այլ երկիր տեղափոխելուն։

Մասնավորապես, հարցին՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով այլ երկիր տեղափոխելուն, 43 տոկոսը պատասխանել է, որ կողմ է, 26 տոկոսը կտրականապես դեմ է, 18 տոկոսը՝ մասամբ կողմ է, 7 տոկոսը՝ մասամբ դեմ է, 6 տոկոսը՝ հարցին պատասխան չունի կամ չի ուզում պատասխանել։

Ի դեպ, IRI-ն հարցումն անցկացրել է 2023 թվականի մարտի 4-23-ն ընկած ժամանակահատվածում։