Բախտաձեն Չինաստանում կմասնակցի վրացական տաղավարի բացմանը

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր կմասնակցի վրացական արտադրանքը ներկայացնող տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը։

«Չինաստանում կբացենք վրացական տաղավար, որը կօգնի հայրենական արտադրանքի տարածմանը: Մեր նպատակն է, որ վրացական արտադրանքն իր տեղն ունենա միջազգային շուկայում: Մենք պետք է արտահանման ծավալներն էլ ավելի մեծացնենք»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բախտաձեն:

Վրաստանի վարչապետը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

Նկատենք, որ Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որն ազատ առևտրի պայմանգիր ունի միաժամանակ Չինաստանի և ԵՄ-ի հետ։