Georgian Airways-ը Զատկի տոնին հատուկ չվերթով Իսրայելից կրակ կբերի

Georgian Airways-ի տնօրեն Ռոման Բոկերիայի խոսքերով Զատկի տոնին հատուկ չվերթով Իսրայելից կրակ կբերվի, և երկիր կվերադառնան այնտեղ մնացած Վրաստանի քաղաքացիները:

Բոկերիայի խոսքով, այսօրվանից՝ ապրիլի 7-ից, Georgian Airways-ի օդանավերը Եվրոպայում մնացած Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու չվերթները կիրականացնեն պատրիարքի նվիրած նկարով:

«Պատրիարքի նվիրած նկարը կտեղադրվի բորտում և կթռչի բոլոր չվերթների հետ, որոնցով վերադառնում են Վրաստանի քաղաքացիները: Ապրիլի 19-ին Զատկի կրակը բերելու համար մեզ հետ կլինի երկու հոգևորական, կբերենք կրակը և Իսրայելում մնացած մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Բոկերիան: