Անվճար լիցքավորիչներ էլեկտրամոբիլների համար Թբիլիսիում

Green Way-ը Թբիլիսիի տեխզննման 5 կենտրոններում էլեկտրամոբիլների համար անվճար լիցքավորիչներ է տեղադրել:

Նախագծի նպատակն է բարելավել մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրը՝ նպաստելով երկրում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածմանը:

Green Way-ը Վրաստանի ամենախոշոր տեխզննման ցանցերից է: Ողջ երկրի մասշտաբով ընկերության ենթակայության տակ է 26 կենտրոն, դրանցից 10-ը տեղակայված է Թբիլիսիում, մնացած 16-ը` շրջաններում: