Վրաստանը պետք է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա մինչև տարեվերջ․ օմբուդսմեն

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա մինչև տարեվերջ։

Օմբուդսմենն արձագանքելով Վրաստանին եվրոպական հեռանկար տալու մասին Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ասել է․

«Վաղվանից մինչև տարեվերջ ամեն օր պայքար է յուրաքանչյուրիս համար՝ ըստ մեր մանդատի և հնարավորությունների։ Վրաստանը պետք է ստանա կարգավիճակ մինչև տարեվերջ, այլ ճանապարհ, այլ փրկություն չկա»։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհուրդը երեկ՝ հունիսի 23-ին որոշել է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ հենց սահմանված պահանջները կատարվեն։

Կարդացեք նաև՝

Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի թեկնածությանը՝ պայմանները կատարելուց հետո