Մենք չենք կարծում, որ պատերազմը Վրաստանն է սկսել. IRI-ի նախագահ

«2008 թ. ես աշխատում էի Պետքարտուղարի հետ: Մենք չենք կարծում, որ Վրաստանն է սկսել պատերազմը», — այս մասին հայտարարել է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դենիել Թուայինինգը:

IRI-ի ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված նախագահի  թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի աղմկահարույց այն հայտարարության հետ, թե 2008 թ. օգոստոսյան պատերազմը Վրաստանն է սկսել:

«Մենք տեսանք, որ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և դեռ շարունակում է զինված ուժերի ներկայությունը Վրաստանի տարածքում՝ տարբեր համաձայնագրերի շրջանակներում պարտավորությունների, միջազգային կանոնների և նորմերի խախտմամբ: Սա ամերիկյան դիրքորոշումն է և բավական պարզ է», — ասել է Թուայինինգը:

Նշենք, որ Ազգային ժողովրդավության (NDI) և Միջազգային հանրապետական ինստիտուտները (IRI) ակտիվորեն հետևում են Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների նախագահները կարևորում են Վրաստանում արդար, ազատ և մրցակցային ընտրական գործընթացը: