Բուսաբանական այգում նշվեց անտառապահի օրը

Բուսաբանական այգում նշվեց անտառապահի օրը: Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն անտառապահներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ և խորհրդանշական նվերներ ու շնորհակալագրեր հանձնել նրանց:

Վրաստանի անտառների ազգային գործակալության ղեկավար Թորնիկե Գվազավան էլ խոսել է վերջին տարիներին անտառային ոլորտի բարեփոխումների մասին:

Պատվավոր անտառապահների հետ մեկտեղ պատվոգիր է տրվել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Բենեդիքտ Իբելեին և ծրագրի աշխատակից Էրիխ Միսսին՝ անտառային կրթության զարգացման նշանակալի օգնության համար:

Վրաստանում անտառապահի մասնագիտական օրը նշվում է 1999 թվականից: Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ 2013 թվականից սկսվել են անտառներին վերաբերող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները: