Մաքսանենգության դեպք «Սադախլոյի» և «Կարմիր կամրջի» անցակետերում

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սադախլոյի» և «Կարմիր կամրջի» մաքսային անցակետերում մաքսային ծառայողները Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ս.Ա.-ին և Օ.Ի.-ին պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր:

Նշվում է, որ զարդերի ընդանուր քաշը 105,68 գրամ է. չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 4476,83 լարի։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է 4476,83 լարիի չափով տուգանք: