Վթար Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհին

Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, նրանց թվում՝ 2 անչափահաս։

Տեղեկությունը տարածել է Marneulinews.ge-ն։

Ըստ նույն աղբյուրի՝ միմյանց են բախվել «Toyota» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաներ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտում։