Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Ապրիլի 12-ին և մինչև ապրիլի 13-ի օրվա առաջին կեսը Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, որը կուղեկցվի կայծակով, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տվյալների համաձայն, բարձր լեռներում սպասվում է ձյուն, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնությամբ ալեկոծություն:

Գործակալությունն զգուշացնում է՝ Վրաստանում սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, իսկ լեռնային շրջաններում` ձնահոսքի ձևավորում։