2017-ին 700 լրագրող է ժամանել Վրաստան

Զբոսաշրջության ազգային գործակալության հրավերով 2017 թվականին Վրաստան է այցելել 700 օտարերկրացի լրագրող։ Նրանք Վրաստանի զբոսաշրջության ներուժի մասին ավելի քան 1000 հոդված են հրապարակել: Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:

«Զբոսաշրջության ազգային գործակալությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում հիշյալ նախաձեռնությանը: 2016 թվականին Վրաստան է այցելել 600 լրագրող, 2017-ին՝ 700։ Դա նշանակում է Վրաստանի մասին միջազգային մամուլում տարեկան կտրվածքով ավելի քան 1000 հոդված: Հրավերի ցանկը կազմելիս առանձնացնում ենք հատկապես հեղինակավոր ԶԼՄ-ները, օրինակ՝ Forbes-ը, Guardian-ը The New York Times-ը․․․Հեղինակները հիմնականում գրում են վրացական գինու, մշակույթի, հին Թբիլիսիի մասին»,-հայտարարել է Չոգովաձեն:

Թողնել պատասխան