Վրաստանում ՀՀ դեսպանատունը ցավակցական նամակ է տարածել

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցական նամակ է տարածել Գուդաուրիում ուղղաթիռի վթարի կապակցությամբ։

Նամակում նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է դեսպանատան տարածած ցավակցական նամակում։

Նշենք, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանում սգո օր է հայտարարվել։

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել