«Վրացական երազանք»-ում հակասությունները շարունակվում են

«Եթե մեր պահվածքը հակասում է մեր ընտրողների շահերին, որևէ փաստաթուղթ չի կարող ինձ պարտավորեցնել ենթարկվել դրան»,-պատասխանելով Վրաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությանը, ասել է մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն:

Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ անհրաժեշտ է «Վրացական երազանք» կուսակցությունում կարգապահությունը խստացնել:

Ճիճինաձեն խորհրդարանի խոսնակին հիշեցրել է, երբ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրային քննարկման ժամանակ դահլիճից հեռացել է՝ խուսափելով պատասխանել ընտրողների հարցերին։

«Երբ հարցերի պատճառով փախչում է Ֆիլհարմոնիայի դահլիճից, ինչ անե՞նք․․․հասարակությանը արգելե՞նք հարցեր տալ: Երկու օր է ասում եմ, որ հայտարարություններ մի արեք, բայց կարգապահության մասին հայտարարություններ եմ լսում»,-ասել է Ճիճինաձեն:

Թողնել պատասխան